1003 հանցագործություն` մեկ ամսում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարին, պաշտոնական տվյալներով, Հայաստանում արձանագրվել է 1003  հանցագործություն: Անցած տարվա հունվարի համեմատ՝ հանցագործությունների ընդհանուր թիվը նվազել է 151-ով: Սակայն ուշագրավ է այն, որ ընդհանուր նվազման պայմաններում աճել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները, դրանք 294-ից դարձել են 324: Մասնավորապես, 2014-ի հունվարին արձանագրվել էր սպանության 8 դեպք,  իսկ այս տարի` 10: Անցած տարվա հունվարին արձանագրվել էր սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործության 9, այս տարի՝ 15 դեպք:  Ի դեպ, հանցագործությունների արձանագրման ցուցանիշով մարզերից առաջատարը Կոտայքի մարզն է, որտեղ այս տարվա հունվարին արձանագրվել է հանցագործության 94 դեպք»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս