
Լոնդոնի «Չելսի»-ն ցանկանում է ևս մեկ տարվա պայմանագիր առաջարկել թիմի սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: Նոր պայմանագրում նրա աշխատավարձը շաբաթական կկազմի 125 հազար եվրո: 31-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ամռանը:
Ընթացիկ մրցաշրջանում Իվանովիչն աչքի է ընկել պաշտպանի համար գերազանց արդյունավետությամբ: 37 խաղում նա խփել է 6 գնդակ և կատարել 4 արդյունավետ փոխանցում: