
Մալազիայի տրանսպորտի նախարար Լյոու Տյոն Լայը վստահություն է հայտնել, որ MH370 չվերթը կատարող ու Հնդկական օվկիանոսի վրա մեկ տարի առաջ անհետացած ինքնաթիռն, այնուամենայնիվ, կգտնվի:
Նման հայտարարություն է կատարել նախարարը BBC-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նաև վստահեցրել է, որ այդ երկրի իշխանությունները ոչ մի տեղեկություն չեն թաքցնում անհետացած օդանավի որոնողական աշխատանքների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ Կուալա Լումպուրից Պեկին թռիչքն իրականացնող օդանավն անհետացել էր 2014 թ մարտի 8-ին: Օդանավում 239 մարդ է եղել:
Ինքնաթիռի որոնողական աշխատանքները շարունակվում են արդեն մեկ տարի, սակայն այն գտնել այդպես էլ չի հաջողվում: