«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման դեպի Գյումրի ավտոերթը մեկնարկել է:
Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարուժան Ավետիսյանը և հավելեց, որ արդեն հասել են Արագածոտնի մարզի Թալինի շրջան:
Վերջինս նշեց, որ առայժմ որևէ խոչընդոտ ո´չ ոստիկանների, ո´չ այլ մարդկանց կողմից չկա: Ավետիսյանի խոսքով` ավտոերթին մասնակցող մեքենաների թիվը մոտ 40 է: Նրանց ընթացքում կմիանան որոշ թվով մեքենաներ:
Հիշեցնենք, որ ավտոերթի մասնակիցները հայտարարել էին, որ Գյումրիի քրեական հեղինակությունները միջնորդավորված իրենց սպառնացել էին` ավտոերթը չիրականացնել: