ԱՄՆ-ի Վերմոնտ նահանգի Անդերհիլլ քաղաքում տեղական ինքնավար մարմինների ընտրություններում հաղթել է հանգուցյալը. հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Associated Press-ին:
Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ իշխանությունները չեն զգուշացրել ընտրողներին թեկնածուներից մեկի հանկարծամահ լինելու մասին:
55-ամյա Քևին Տարրանտը, ով ավելի քան 20 տարի ծառայել է ամերիկյան զինված ուժերում, սրտի նոպայի հետևանքով ընտրությունների նախօրեին կնքել է մահկանացուն: Քաղաքի օրենքների համաձայն՝ քվեարկության օրը քարոզչություն անցկացնել կամ պարզապես թեկնածուներին քննարկել ընտրատեղամասերում խստիվ արգելվում է: Այս կապակցությամբ Անդերհիլլի բնակիչներին ոչ ոք չի տեղեկացրել քաղաքական գործչի մահվան մասին, և նրանք իրենց ձայնը տվել են հանգուցյալին:
Այժմ տեղի իշխանությունները ստիպված են ելք գտնել ստեղծված իրավիճակից: