Ռուսաստանի հանդեպ ԵՄ պատժամիջոցները կարող են թուլանալ. Ժան Ասելբորն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդեմ Ռուսաստանի Դաշնության Եվրամիության պատժամիջոցների ազդեցությունը կշարունակվի, սակայն դրանք կարող են թուլանալ Ուկրաինայում իրադարձությունների դրական զարգացման դեպքում, հայտարարել է Լյուքսեմբուրգի ԱԳՆ ղեկավար Ժան Ասելբորնը:

«Կարծում եմ, որ անհրաժեշտ է իրատես ու լավատես լինել: Ես կարող եմ պատկերացնել, որ պատժամիջոցները, որոնց վերաբերյալ որոշումներ են կայացվել, կշարունակվեն»,- ասել է Ասելբորնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կերկարացվեն ընդդեմ Ռուսաստանի պատժամիջոցները մարտ ամսին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ:

«Անհրաժեշտ է փորձել մտածել, որ եթե մենք Ուկրաինայի արևելքում շարժվենք ճիշտ ուղղությամբ, ապա անհրաժեշտ կլինի մտածել պատժամիջոցների թուլացման մասին»,- նշել է նա:




Լրահոս