Ռուսական ՏԱՍՍ տեղեկատվական գործակալությունը ներկայացրել է, թե որքան աշխատավարձ են ստանում տարբեր երկրների նախագահներն ու վարչապետերը:
Նրանց թվում են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների տվյալները:
Համաձայն գործակալության տվյալների՝ Ռուսաստանի նախագահի ու վարչապետի աշխատավարձերի մասին պաշտոնական տվյալներ չկան, սակայն նշվում է, որ 2013 թ Ռուսաստանի նախագահի տարեկան եկամուտը կազմել է 115.400 դոլար, իսկ վարչապետ Դմիտրի Մեդվեդևինը՝ 133.9 00 դոլար:
Ըստ պաշտոնական տվյալների՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ամսական աշխատավարձը կազմում է 1.320.000 ՀՀ դրամ (շուրջ 2760 դոլար):
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամսական աշխատավարձը կազմում է 33 հազար ԱՄՆ դոլար:
Հարավաֆրիկյան հանրապետության նախագահ` Ջեյկոբ Զումայի ամսական աշխատավարձը կազմում է 21 հազար ԱՄՆ դոլար:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի ամսական աշխատավարձը 20 հազար ԱՄՆ դոլար է:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդինը՝ 20.400 ԱՄՆ դոլար
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ 18.500 ԱՄՆ դոլար
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆինը՝ 11.800 ԱՄՆ դոլար
Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշներինը` 10 հազար ԱՄՆ դոլար
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյինը` 9000 ԱՄՆ դոլար
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյինը՝ 6200 ԱՄՆ դոլար
Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեինը՝ 4000 ԱՄՆ դոլար