Այս իշխանությունների հրաշալի կառավարման արդյունքում ՀՀ-ում ոչ միայն աճել է արտագաղթողների թիվը, այլեւ՝ աղքատությունը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այժմ աղքատության ցուցանիշը կազմում է 35.9 տոկոս: Իսկ սա նշանակում է, որ ՀՀ-ում աղքատ է յուրաքանչյուր երրորդ քաղաքացին: Ուշագրավն այն է, որ աղքատության ցուցանիշը մեզանում աճում է տնտեսական աճին զուգահեռ: Իշխանությունները, իհարկե, կփորձեն ճամարտակել ու ինչ-որ անհեթեթ բացատրություններ տալ՝ համոզելով, թե երկիրն իրոք զարգանում է, այն էլ վագրային թռիչքներով: Սակայն փաստն այն է, որ իրականությունը դրանից չի փոխվում. աղքատների թիվը գնալով ավելանում է, ավելանում է նաեւ երկիրը լքողների թիվը:
ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԱՃ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ