ԳՅՈՒՂԱՊԵՏԻ ՆԻՍՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ երեկոյան կայացած ՀՀԿ ԳՄ նիստը նշանավորվեց Արամի փողոցի տնազրկված բնակիչների բողոքի ակցիայով. նրանք ակցիան կազմակերպել էին հենց ՀՀԿ գրասենյակի մոտ:
Իսկ ՀՀԿ ԳՄ նիստում քննարկվել են ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր, ինչպես նաեւ՝ ներկուսակցական խնդիրներ: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի խոսքերով՝ Գյումրիում ՀՀԿ-ն պաշտոնապես կսատարի ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին: Ուշագրավն այն է, որ փոխարենը ՀՀԿ-ն որոշում չի կայացրել Աբովյանում որեւէ թեկնածուի սատարելու մասին, թեեւ այստեղ եւս, ինչպես Գյումրիում, նրանք չունեն որեւէ թեկնածու: Այստեղ առաջադրված է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան՝ Կարապետ Գուլոյանը: ՀՀԿ փոխնախագահի խոսքերով՝ իրենք դեռ որոշում չեն կայացրել, քանի որ Աբովյանի ՏԻՄ ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 23-ին, իսկ երեկվա նիստում քննարկվել են սեպտեմբերի 9-ի ընտրությունների վերաբերյալ հարցեր: ՀՀԿ փոխնախագահն ասաց նաեւ, որ Մասիսում եւ Աշտարակում նույնպես ՀՀԿ-ն կունենա իր սեփական թեկնածուները: «Իսկ հիմնական մոդելը, ինչպես միշտ, եղել է այն, որ տեղական տարածքային կազմակերպություններն իրենք են որոշում՝ ում սատարեն, բնականաբար, կուսակցությունն էլ կսատարի նրանց, ում կերաշխավորեն տեղական տարածքային մարմինները»,-ասաց Սահակյանը:




Լրահոս