Ռուսական ավիափոխադրող ընկերությունները խնդրում են երկրի իշխանություններին հնարավորինս շուտ պարզել անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը, որի լրացումներն ուժի մեջ են մտնում սեպտեմբերի 1-ից: Եթե օրենսդիրները չվերանայեն այդ լրացումների մի մասը, ապա, ինչպես պնդում են շուկայի խաղացողները, նրանք ստիպված կլինեն դադարեցնել տոմսերի վաճառքն ու ամրագրումը:
Փոխզիջման բացակայության դեպքում` աշնան սկզբին կդադարեցվի տոմսերի ոչ միայն համացանցային վաճառքը, այլև` սովորական վաճառքը, քանի որ բոլոր տոմսավաճառները, այսպես թե այնպես, կախված են էլեկտրոնային տվյալներից:
Բանն այն է, որ 2015թ. սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում ՌԴ իշխանությունների՝ անձնական տվյալների անվտանգության մասին ընդունած նոր օրինագիծը, համաձայն որի` անձնական տվյալները պետք է պահպանվեն բացառապես ՌԴ տարածքի սերվերներում ու չպետք է փոխանցվեն արտասահման:
Խնդիրն այն է, որ ռուսական ավիաընկերությունների չվերթների ավիատոմսերի 70%-ը վաճառվում է ամրագրման միջազգային համակարգերի միջոցով: