ՀՀ առաջին տիկնոջ գրասենյակից քիչ առաջ տեղեկացանք, որ կանանց տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ այսօր` ժամը 18:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի կկայանա տոնական համերգ:
ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը համերգին հրավիրել է մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում, ինչպես նաև մեր պետության հասարակական-քաղաքական կյանքում իրենց կարևոր դերակատարությունն ունեցող բազմաթիվ կանանց: