
«Մենք գնում ենք Հայաստանը համակողմանիորեն արդիականացնելու ճանապարհով»:
«Հավատանք, որ փոխենք» կարգախոսով խորհրդարանական ընտրություններն աճուրդի վերածած մեր երկրի ղեկավարն անկեղծորեն հավատում է, որ ինչ-որ բան փոխվելու է մեզանում, ընդ որում, համակողմանիորեն արդիականացնելու ճանապարհով: Բայց դատելով խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին տված նրա խոստումներից ու մինչ օրս կատարած քայլերի տրամաբանությունից, այնքան էլ հավատալի չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գնում է արդիականացման ճանապարհով: Ու սա այն դեպքն է, երբ որքան լավատեսությունն անհիմն է լինում, այնքան ընդգրկուն, ճոխ ու գեղեցիկ բառապաշարով է ներկայացվում: