
Armlur.am-ն արդեն տեղեկացրել է, որ մեկնարկել է «Հիմնադիր խորհրդարանի» «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցների ավտոերթը: Քիչ առաջ ավտոերթի մասնակից, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանը հայտարարություն տարածեց, որ Գյումրի քաղաքի մուտքի մոտ քաղաքացիական հագուստով մարդիկ վեճի են բռնվել ավտոերթը դիմավորողների հետ: Այս պահին ավտոերթը շարունակվում է դեպի Գյումրի:
Հիշեցնենք, որ ավտոերթի մասնակիցները հայտարարել էին, որ Գյումրիի քրեական հեղինակությունները միջնորդավորված իրենց սպառնացել էին` ավտոերթը չիրականացնել: