Վորցլավի բնակչուհի Ալիցիա Ցեպլան աշխարհի ամենափոքրիկ շան տիրուհին է:
Տոուդին կշռում է ընդամենը 300 գրամ, նրա հասակը կազմում է 6 սմ: Նա աշխարհի ամենափոքր չիխուախուան է:
Շնիկը ծնվել է շուրջ 10 շաբաթ առաջ, և շնորհիվ իր զարմանալի չափսերի` շրջապատին շատ է հետաքրքրում:
«Մենք քայլելիս անդադար պետք է ուշադիր լինենք նրան չվնասելու համար: Հաշվի առնելով նրա գույնը` զարմանալի չէ, որ նա հատակի վրա աննկատ մնա»,- ասում է չիխուախուայի տիրուհին: