
«Ինձ ստիպել են, բայց բռնություն իմ նկատմամբ չի կատարվել»:
Բռնությունը՝ որպես հարաբերվելու ժամանակակից գործելաոճ, աստիճանաբար սկսում է ամուր դիրք զբաղեցնել քաղաքական դաշտում: Համենայնդեպս, սույն քաղաքագետն ակնհայտորեն սկսել է հոգեբանորեն նախապատրաստվել զանազան պատժատեսակներ ֆիզիկապես կրելուն: Ճիշտ է, Հմայակի հոգեվիճակը լրիվ չի բացահայտվում, բայց մարդը միայն ստիպողաբար որոշում կայացնելու մասին է խոստովանում՝ դեռ ինչ-որ առումով գոհ մնալով, որ իրեն պարտադրվածն ինքը հնազանդորեն կատարել է՝ խուսափելով բռնության ենթարկվելուց: Ամեն դեպքում, նա հաստատ լավ գիտի, որ «առյուծ արքայի» հետ կռվելիս ամեն ինչ կարող էր ավելի տխուր վերջաբանով ավարտվել: