Բոլորը պոկեր են խաղացել Գագիկ Ծառուկյանի հաշվին. Համլետ Հարությունյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը, ով ընկերական շրջապատում հայտնի է «Բառադի» մականվամբ, համարում է, որ ինքն այն մարդկանց թվին է դասվում, որոնք չեն կարող թերությունների դեպքում իրենց ղեկավարին ասել. «Շե՛ֆ ջան, ամեն ինչ նորմալ է»:

Հարությունյանի կարծիքով՝ դրանից է բխում, որ իր ընկերները «Բառադի» բառով են որակել իրեն: Համլետ Հարությունյանը արցախցի է, և չնայած որ հիմնական գործունեությունն իրականացնում է Երևանում, նա իր ընտանիքի հետ միասին շատ է կապված ԼՂ հետ:

Armlur.am-ի զրուցակիցը շատ լավ է հիշում այն տարիները, երբ հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին ու հասկացել, որ վերջինս լավ առաջնորդ է: Հարությունյանը Հանրապետական կուսակցությանն անդամագրվել է դեռևս ՀՀ նախկին վարչապետ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի պաշտոնավարման տարիներին: Հարությունյանը համակարծիք չէ նաև մարդկանց հետ, ովքեր նախագահին իրենց ընկերն են համարում. պատգամավորը վստահ է, որ նախագահն ընկերներ չի ունենում:

Սոնա Գրիգորյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս