ՀՔԾ-ն մերժել է Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի գործով քննիչի նկատմամբ քրեական գործ հարուցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Հատուկ քննչական ծառայույուն էր դիմել 2013թ. հունվարի 20-ին Երևան-Եղվարդ ավտոճանապարհին Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով քննիչի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով: Սակայն, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մերժել է քրեական գործ հարուցել Նիկոլայ Բաղդասարյանի հաղորդման հիման վրա: Այս մասին Armlur.am-ին հայտնեց պաշտպանը:

«Քննիչ Հայկարամ Հակոբյանի արարքում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք, անփութություն կատարելու հանցակազմի բացակայության հիմքով ՀՔԾ-ն մերժել է քրեական գործ հարուցել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Վերջինս նշեց, որ որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին:

Հիշեցնենք` Վարդան Պետրոսյանը 2013-ի հոկտեմբերի 20-ին` ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ընթանալիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել էր կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ էդվարդ և էդգար Հայկի Հակոբյանները մահացել էին, ուղևորներ Տաթևիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել էին վնասվածքներ: Կոտայքի մաչզի ընդհանուր իրավասության դատարանը Վարդան Պետրոսյանին ճանաչեց մեղավոր ու ազատազրկեց 5 տարով:




Լրահոս