«Օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյան) վրեժ կլուծի՞ Երրորդմասցի Լյովիկի սպանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտակայքում տեղի ունեցած փոխհրաձգությունը բազում անպատասխան հարցեր է թողել: Դեպքի օրը սպանվածները` Երրորդմասցի Լյովիկը (Լևոն Ղազարյան), Մանումենտցի Մոսոն (Մեսրոպ Նազարյանց) և Դերոն (Դրաստամատ Թադևոսյան), ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, ՔԿ հիմնարկ էին գնացել` սպանության մեղադրանքով կալանքի տակ գտվող Դավիթ Իսպիրյանին տեսակցելու:

«Գողական» աշխարհում, ինչպես հայտնի է, ոչինչ չի մոռացվում: Սա այն դեպքն է, երբ վրեժխնդրությունն անխուսափելի է, անգամ եթե հանցագործներն ինչ-որ բան էին փորձում հասկացնել սպանվածների մտերիմներին:

Հիշեցնենք, որ քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկը հայազգի «օրենքով գող» Պզոյի (Արմեն Ղազարյան) ազգականն է: Սա թույլ է տալիս կարծել, որ հեղինակավոր «օրենքով գող» լինելով` Պզոն կատարվածը չի մոռանա:

Քրեական աշխարհի իրադարձությունների լավատեղյակ Սերգեյ Գալոյանն, օրինակ, վստահ է, որ նման դեպքերում ներում-բեկում չի կարող լինել. վրեժխնդրությունն անխուսափելի է: Armlur.am-ի հետ զրույցում Ս. Գալոյանը նկատեց, որ փորձը ցույց է տալիս՝ վաղ, թե ուշ այդ աշխարհի մարդիկ իրենց մտերիմների նկատմամբ ոտնձգություն անողներին իրենց ձևով են պատժում: «Չենք կարող հստակ ասել` ինչ կպարզվի, ինչ է իրականում տեղի ունեցել: Սակայն վրեժխնդրություն միանշանակ կլինի»,- ասաց մեր զրուցակիցը:

Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Պզոյին «օրենքով գողերը» բացատրել են, որ Երրորդմասցի Լյովիկին սպանելն արդարացված է. նա արժանացել է դրան: Արդյոք սա համոզիչ կլինի «օրենքով գողի» համար, ցույց կտա ժամանակը:




Լրահոս