Եգիպտոսում սկսել են ի կատար ածել երկրի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների մահապատիժները. հայտնում է Agence France-Presse-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի ՆԳՆ ներկայացուցիչների հայտարարությանը:
Երեկ` տեղի ժամանակով ժամը 07:00-ին կախաղան է բարձրացվել Մահմուդ Ռամադան, ով դարձել է առաջին մահապատժի ենթարկվածը:
Ավելի վաղ հայտնվում էր, որ Եգիպտոսի դատարանը մահապատժի է ենթարկել «Մահմեդական եղբայրներ» շարժման 183 ակտիվիստի: