
«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սկսել են ավիրել Հյուսիսային Իրաքում հնագույն Խաթրա քաղաքի ավերակները, հայտնում են Իրաքի քրդերի ներկայացուցիչները:
Մ.թ.ա. 3-րդ դարում հիմնված ու Պարթևստանի կազմի մեջ եղած Խաթրայի ավերակները ներառված են ՄԱԿ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակում:
Նախօրեին հայտնի է դարձել, որ ծայրահեղական իսլամիստները բուլդոզերներով հողին են հավասարեցրել Իրաքի տարածքում Նիմրուդ ասորական քաղաքի ավերակները:
Իսկ ավելի վաղ իսլամիստները ոչնչացրել էին Մոսուլի թանգարանի նմուշները: