«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցներին չեն թողնում մտնել Գյումրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«100-ամյակն առանց ռեժիմի» շարժման մասնակիցների` դեպի Գյումրի ավտոերթի ընթացքը խոչընդոտվում է:

Ինչպես Armlur.am-ին փոխանցեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ, ավտոերթի մասնակից Վարդան Հակոբյանը, իրենք այս պահին Գյումրիի մուտքի մոտ կանգնած են և ասուլիս են տալիս:

Նա նշեց, որ մանրամասները կփոխանցեն քիչ ուշ:

Վարդան Հակոբյանը նաև ասաց` Ոստիկանությունը չի տրամադրում ուղեկցող խմբեր և չի երաշխավորում ազատ ու անվտանգ շարժվելու հնարավորությունը:

Շարժման մասնակիցների մոտ է նաև Շիրակի ոստիկանության վարչության պետի տեղակալը, ով ավտոերթի մասնակիցների փոխանցմամբ` չի երաշխավորում ավտոերթի անվտանգությունը Գյումրիում:

Հիշեցնենք, որ «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման նախորդ` դեպի Արցախ ավտոերթի ժամանակ ևս նման խոչընդոտներ են եղել: Ավելին` Բերձորում հարձակվել էին մասնակցիների և մեքենաների վրա` ջարդուփշուր անելով նրանց մեքենաներն ու վնասվածքներ պատճառելով շարժման անդամներին:




Լրահոս