Մալիում ահաբեկիչները ներխուժել են ռեստորան ու սպանել եվրոպացիների

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 7-ին Մալիի մայրաքաղաք Բամակոյում տեղի ահաբեկչական խմբավորման զինյալները կոտորած են իրականացրել եվրոպացիների շարքում մեծ հանրաճանաչություն վայելող «Լյա Տերաս» ռեստորանում: Զինյալները ներխուժել են հաստատություն ու կրակ բացել մարդկանց ուղղությամբ. զոհվել է 5 մարդ, այդ թվում` 2 եվրոպացի: Դրանք Ֆրանսիայի ու Բելգիայի քաղաքացիներ են:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն արդեն մեկնաբանել է այս դաժան հարձակումը՝ այն անվանելով վախկոտություն:

«Ֆրանսիայի նախագահը վճռական կերպով քննադատում է Բամակոյում La Terrasse ռեստորանի վրա հարձակումը: Հավանական է, որ 5 սպանվածների շարքում կա Ֆրանսիայի մեկ քաղաքացի»,- ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է Reuters-ը:




Լրահոս