
Marca-ն հայտնում է, որ կիսապաշտպան Չավին որոշել է լքել «Բարսելոնա»-ն և, հավանաբար, Քաթար կտեղափոխվի:
Քաթարի ակումբներից մեկը ֆուտբոլիստին 3-ամյա պայմանագիր է առաջկել` տարեկան շուրջ 6 մլն եվրո աշխատավարձով: Չավիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Նյու Յորք Սիթի»-ն, սակայն այդ տարբերակն այնքան էլ չի հետաքրքրում կիսապաշտպանին: