Ինչն էր զորամասի կաթսայատան պետի ինքնասպանության պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Խնձորեսկ գյուղում երեկ` մարտի 6-ին ինքնասպան է եղել ՀՀ ՊՆ N զորամասի կաթսայատան պետ, 49-ամյա պայմանագրային զինծառայող Սամվել Միրզոյանը:

Armlur.am-ին Խնձորեսկի գյուղապետ Սերյոժա Հայրապետյանն ասաց, որ Սամվել Միրզոյանն առողջական խնդիրներ ուներ:

«Առողջական խնդիրներ ուներ, ցավեր ուներ: Դա է եղել ինքնասպանության պատճառը»,- ասաց գյուղապետը` հավելելով, որ ինքնասպան է եղել` կախվելով գոմի մոտ գտնվող գազատարի խողովակից:

Վերջինս նշեց` Սամվել Միրզոյանը Արցախյան պատերազմի մասնակից էր, ամուսնացած էր, ուներ 3 երեխա` 2-ն անչափահաս: Ս. Հայրապետյանը հայտնեց նաև, որ սոցիալական պայմանները լավ էին, որևէ այլ խնդիր չուներ, որը կարող էր ինքնասպանության պատճառ դառնալ:




Լրահոս