
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ռուսաստանի Վորոնեժի մարզում ադրբեջանցու են սպանել:
Ռուսաստանի քաղաքացի, ադրբեջանական ծագումով Շահին Հասանովին անհայտ անձինք դանակի մահացու հարված են հասցրել: Տեղեկացվում է, որ նրա դին ուղարկվել է Ադրբեջան:
Հասանովը Ռուսաստանում իր սեփական բիզնեսն է ունեցել, իսկ նրա եղբայրը ցմահ բանտարկության է դատապարտված եղել ծանր հանցագործության համար և մի քանի տարի առաջ մահացել բանտում: