ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես թոշակառու եմ եւ ապրում եմ կնոջս հետ: Ցանկանում եմ երկարացնել իմ բնակարանի քաղաքային հեռախոսի պայմանագիրը: Գործարքը իրականացվում է «Արմենտել» ՓԲԸ-ի հետ: Երկու օր առաջ գնացի գրասենյակ, այնտեղ ինձ ասացին, որ ես պետք է հազար դրամ մուծեմ: Ինչո՞ւ է «Արմենտել»-ն իր բաժանորդներից գանձում 1000-ական դրամներ:

Կառլոս Նիկողոսյան, 82 տարեկան, թոշակառու  


ՊԱՏԱՍԽԱՆ.
Հավանաբար բաժանորդը շփոթել է ֆիքսված պայմանագրի երկարացումը եւ անվանափոխությունը: Հազար դրամ վճարը վերցվում է որպես վարձ՝ պայմանագրի վերանվանման համար միայն: Ֆիքսված պայմանագրերն անժամկետ են եւ ավտոմատ կերպով երկարացվում են: Եթե բաժանորդն օգտվում է հեռախոսակապից, ապա այն երկարացնելու կարիք չկա, եւ դրա համար գումար չի գանձվում:  

«Արմենտել» ընկերության հասարակայնության
հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյան

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մեր ընթերցողն ամենայն հավանականությամբ ինչ-որ բան շփոթում է: Հայտնի են դեպքեր, երբ քաղաքացին բնակարան է գնում եւ զլանալով հեռախոսն անվանափոխել` տարիներ շարունակ վարձավճարը մուծում է նախկին տանտիրոջ անունով: Մեծ հաշվով անվանափոխման համար դիմում ներկայացնելը ոչ թե «Արմենտել»-ի, այլ բաժանորդի խնդիրն է:




Լրահոս