ԱՄՆ-ում բացահայտել են Օբամայի նկատմամբ ծրագրված մահափորձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկացի Քրիստոֆեր Լի Քորնելը, ով ձերբակալվել է Վաշինգտոնի Կապիտոլիումի բլրի վրա` ահաբեկչություն նախապատրաստելու համար, հայտարարել է, որ պատրաստ է եղել սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային:

«Ես կվերցնեի իմ ատրճանակը, այն կպահեի Օբամայի ճակատին ու կսեղմեի ձգանը: Այնուհետև շատ փամփուշտներ կարձակեի ԱՄՆ-ի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ուղղությամբ, կգրոհեի Իսրայելի դեսպանատունն ու այլ շենքեր, որտեղ ցանկանում են պատերազմ վարել մահմեդականների դեմ»,- հայտարարել է Քորնելը Fox-ին տված հարցազրույցի ժամանակ:

Քրիստոֆեր Լի Քորնելը ձերբակալված է եղել Օհայոյում հունվարի 14-ին այն բանից հետո, ինչ գնել է երկու М-15 ատրճանակ ու 600 փամփուշտ:




Լրահոս