Armenian text to speach

Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի արտահերթ նիստ է պահանջում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում»  խմբակցության պատգամավորները մտադիր են երկուշաբթի օրը դիմել երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին՝ պահանջելով խորհրդարանի արտահերթ նիստ գումարել՝ երկրում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակի կապակցությամբ:

Վրաստանի ազգային արտարժույթը սկսել է ակտիվ կերպով արժեզրկվել նոյեմբեր ամսին. այդ ընթացքում դոլարը լարիի նկատմամբ թանկացել է մոտ 20%-ով: Ընդդիմությունն ու փորձագետները դրանում մեղադրում են երկրի իշխանություններին:

Վրաստանի նախարարների կաբինետը հայտարարում է, որ վերահսկում է իրավիճակն ու պատրաստ է կրճատել ադմինիստրատիվ ծախսերը:




Լրահոս