
Երեկ տեղեկացանք, որ ուրբաթ օրը Սերժ Սարգսյանն այցելելու է ՀՀ վճռաբեկ դատարան` դատավորների հետ ընդլայնված կազմով խորհրդակցություն է անելու: Այս լուրը վճռաբեկի մամուլի ծառայությունից ոչ հերքել, ոչ հաստատել են: Սակայն, “Հրապարակի” տեղեկություններով, դատական համակարգի ներկայացուցիչներն անհանգստացած են` գիտակցում են, որ հանրապետության նախագահը որոշել է հերթական “կլիզման” անել հենց իրենց նստավայրում: