“Ժողովուրդ”-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Սյունիքի մարզի դատախազ Արայիկ Թարվերդյանի ազատման պատճառը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն է: Բանն այն է, որ մարզպետի և դատախազի փոխհարաբերություններն արդեն երկու տարի է` լարված են: Դեռևս 2010թ. Կապանում սպանություն եղավ, որը վերագրվում էր Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին, սակայն նրա փոխարեն “նստեց” մյուս թիկնապահ Սահակ Սահակյանը: Ըստ լուրերի`դատախազ Թարվերդյանը ցանկացել է մինչև վերջ բացահայտել կատարվածը, ինչը նրան թույլ չեն տվել:
“Ժողովուրդ”-ը փորձեց լուրը ճշտել դատախազությունից, սակայն 2 օր շարունակ թերթի հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Իսկ Սուրեն Խաչատրյանն արդարացավ, թե կապ չունի դատախազի ազատման հետ. “Հիմա ով ինչ ուզում գրում է, հո ամեն գրածի համար ես պատասխան չե՞մ տալու: Զարզանդը դրա հետ ոչ մի կապ չունի: Ամեն օր տարբեր տեղերում դատախազ են հանում ու նշանակում, մարզպետն ի՞նչ կապ ունի”: