«Առևանգեցին ու կրակեցին». Ֆրանսիայում ապաստան խնդրող հայ երիտասարդի ճակատագիրը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am լրատվականի նկարահանող խումբը Ստրասբուրգ քաղաքում հանդիպել է մի շարք հայ քաղաքացիների հետ, ովքեր տարբեր դրդապատճառներով լքել են Հայաստանն ու ապաստան խնդրել Ֆրանսիայից:

Օրինակ` նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը Հայաստանից հեռացել էր անարդարության զոհ դառնալու պատճառով:

Իսկ ահա Արթուր Գորգյանը 2011-ին էր հեռացել հայրենիքից եղբոր առեղծվածային մահվանից հետո: Վերջինիս հաղորդմամբ` 1997-ին նրա եղբայրը ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զոհվել է ավտովթարից, սակայն երբ իր ընտանիքը փորձել էր հասկանալ` որն է ավտովթարի պատճառը, նրանց սկսել են սպառնալ: Դա էլ պատճառ է դարձել, որ Արթուրը լքի Հայաստանը:

Մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում.

Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս