
Իրաքի անվտանգության ուժերը` ԱՄՆ-ի ղեկավարությամբ, միջազգային կոալիցիայի հետ համատեղ, այսօր երկու օպերացիայով ոչնչացրել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման 32 զինյալի. հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Ինչպես հայտարարել է Անբար նահանգում իրաքյան զինված ուժերի ռազմական օպերացիան ղեկավարող գեներալ-մայոր Քասեմ ալ-Մոհամմադին, 27 զինյալ ոչնչացվել է ԻՊ զինյալների դիրքերին հասցված ավիահարվածների հետևանքով:
Միևնույն ժամանակ, Իրաքի անվտանգության ուժերը տեղի ցեղերի աջակցությամբ անդրադարձրել են Էր-Ռամադի քաղաքի Ալ-Հաուզի շրջանի անցակետի վրա «Իսլամական պետության» զինյալների գրոհը: Բախման հետևանքով 5 իսլամիստ է ոչնչացվել:
Իրաքյան կողմից կորուստների մասին չի հայտնվում: