
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օգոստոսի 29-ին՝ ժամը 15.00-ին, գողություն կատարելու կասկածանքով, Ա. Խաչատրյան փողոցից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Սրապ Պ.-ին: Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սրապ Պ.-ն ս/թ մայիսի կեսերին, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, 1991 թ. ծնված Սերգեյ Ա.-ին պատկանող “Մերսեդես” մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ոսկյա շղթա` խաչով` պատճառելով մոտ 1.300.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն: