Մարտի 7-ին` ժամը 14.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լյուքսեմբուրգի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի վերալակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Հ. Բ.-ին (ծնվ.1995թ.) և Ս. Մ.-ին (ծնվ.1987թ.):
***
Մարտի 7-ին` ժամը 15.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36բ շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իր բնակարան բարձրացնելու համար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները Ա. Վ.-ին (ծնվ.1973թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Մարտի 7-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 16 շենքի («Արևելյան խոհանոց» ռեստորան) տանիքից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ «Ոսկե սկուտեղ ինտերնացիոնալ» ՍՊԸ-ին պատկանող (տնօրեն Գ. Ի.) արագ սննդի մատուցման կետի խոհանոցի ծխատարի ծուխն ընդունվել է որպես հրդեհ: