
Ռումինիան այն երկրներից է, որն աչքի է ընկնում իր չքնաղ բնությամբ, գույնզգույն մարգագետիններով ու սաղարթախիտ անտառներով:
Եվ ահա, ամերիկացի լուսանկարիչը որոշել է անմահացնել ռումինական բնության հրաշքները` իր ֆոտոխցիկով շրջելով նշված տարածքներով վաղ առավոտյան, երբ արևը նոր է ծագում և էլ ավելի ազդեցիկ դարձնում բնության` առանց այդ էլ ուշագրավ տեսարանները: