Օգոստոսի 30-ին, ժամը 09.18-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Տավուշ գյուղում փլուզվել է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել Բերդ քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարը:
Տեղում պարզվել է, որ անասնագոմում նորոգման աշխատանքներ կատարելիս փլուզվել է տանիքը, ինչի հետևանքով բնակիչներ՝ 1931 թ. ծնված Աշոտ Սմբատյանը և 1937 թ. ծնված Աղավնի Պետրոսյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Բերդ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Սմբատյանը մահացել է:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները Ա. Պետրոսյանի առողջական վիճակը գնահատել են բավարար: