Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի Մարտի 8-ն աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր (սկզբնական անվանումը` Աշխատավոր կանանց միջազգային օր):

Կանանց միջազգային օրվան առնչվող առաջին պատմական իրադարձությունը տեղի է ունեցել 1857թ. մարտի 8-ին, երբ Նյու-Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար քայլերթով անցան քաղաքի փողոցներով: Պատճառը ցածր աշխատավարձն ու աշխատանքի անբավարար պայմաններն էին:

kin2

Առաջին անգամ կանանց միջազգային օրը նշվեց 1911-չն Ավստրիայում, Գերմանիայում, Դանիայում և Շվեյցարիայում:

1977թ. Միավորված ազգերի կազմակերպությունը Մարտի 8-ը հռչակեց կանանց միջազգային տոն:

kin

Անկախության հռչակումից հետո`1996թ. մարտի 8-ը հանվեց Հայաստանի պետական տոնացույցից: Փոխարենը` ապրիլի 7-ը հռչակվեց Մայրության ու գեղեցկության օր: Այնուհետև` 2001թ. ընդունվեց տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենք, որով մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում: Մարտի 8-ից ապրիլի 7-ը մեզանում ոչ պաշտոնապես համարվում է կանանց միամսյակ:

marti 8




Լրահոս