Ամեն տարի Մարտի 8-ն աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր (սկզբնական անվանումը` Աշխատավոր կանանց միջազգային օր):
Ստորև կներկայացնենք, թե ինչպես են նշել և նշում այս տոնը տարբեր երկրներում:
Դեռ Հին Հռումում եղել տոն կանանց համար, որը նշել են տնային տնտեսուհիները: Այդ օրը Հռոմում ամուսնացած կանայք սիրով ու ջերմությամբ էին շրջապատվում, իրենց ամուսիններից նվերներ էին ստանում: Նրանք այդ օրը հագնում էին իրենց ամենաթանկարժեք զգեստները, բուրավետ ծաղկեպսակներ դնում վարսերին և գնում տաճար` աղոթելու: Այդ օրը նույնիսկ ստրուկուհիներն են նվերներ ստանում, եւ սա միակ օրն է եղել, որ հնարավորություն են ստացել հանգստանալու:
1857 թվականի մարտի 8-ին Նյու-Յորքում տեքստիլ ֆաբրիկաներում աշխատողները առաջին անգամ երթի միջոցով բողոքեցին ցածր աշժատավարձի եւ աղքատ աշխատանքային պայմաններում աշխատելու դեմ: 1908 թ. արդեն նրանց թոռները այս օրը ոտքի էին կանգնել երեխաների աշխատանքի արգելման, ֆաբրիկաներում աշխատավարձի բարձրացման եւ, ընդհանրապես, կանանց ձայնի իրավունքների համար:
1910 թ. Դանիայում` Կոպենհագենում կանանց միջազգային խորհրդաժողովին Կլարա Ցետկինը առաջարկում է մարտի 8-ը ընդունել կանանց միջազգային տոն, ի պատիվ անցյալում Նյու-Յորքում տեղի ունեցած իրադարձությունների: Առաջին անգամ կանանց միջազգային տոնը նշել են 1911 թ.-ին` Գերմանիայում, Ավստրիայում, Դանիայում եւ Շվեցիարիայում:
Ռուսաստանում այս օրը նշել են 1913-ից, եւ մինջ օրս մեծ շուքով, ամեն տարի բարձր տրամադրությամբ են դիմավորում այս օրը: Այստեղ մարտի 8-ին տղամարդիկ նվիրում են հիմնականում գեղեցիկ ծաղկեփնջեր եւ օծանելիքներ:
Ի տարբերություն մնացած երկրների` Մարտի 8-ը Իտալիայում ոչ աշխատանքային օր չի համարվում: Այս օրը Իտալիայում տղամարդիկ եւ կանայք միասին չեն նշում. կանայք աշխատանքից հետո գնում են ինչ-որ ռեստորան, իսկ երեկոյան հատուկ այդ օրվա համար գործում են ստրիպ-ակումբներ, որտեղ կանանց մուտքը անվճար է:
Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:
Գերմանիայում այս օրը կանանց իրավունքների իրավապաշտպանները, Արհմիությունները կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:
Չինաստանում մարդիկ փոձում են ապացուցել, որ կանանց սիրտ տանող միակ ուղին ստամոքսն է: Այս օրը այստեղ կանանց հանդեպ իրենց սերը ապացուցելու եւ ցույց տալու համար յուրաքանչյուր տղամարդ պետք է դրսեւորի իրեն իսկական խոհարարի պես:
Հայաստանում Մարտի 8-ը համարվում է կանանց, գեղեցկության եւ մայրության միջազգային օր, սակայն մեր երկրում տոն է ոչ միայն այս օրը, այլեւ, ի ուրախություն հայ կանանց՝ մարտի 8-ից սկսած մինչ ապրիլի 7-ը համարվում է կանանց միամսյակ:
2011-ից Մարտի 8-ը Հայաստանում նույնպես համարվում է ոչ աշխատանքային օր: