
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզից Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ վաղը՝ Մարտի 8-ին` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն գնալու է քաղաքի կենտրոնում գտնվող, Կոմիտասի արձանին հարող այգի և այնտեղ, ի հիշատակ 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայ մայրերի և քույրերի, տնկելու է 100 վարդ:
Այս տարվա ապրիլի 24-ին լրանում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը, և այս համատեքստում Փարիզի քաղաքապետի քայլը, անխոս, դրական է: