
Օգոստոսի 29-ին, ժամը 00.05-ին, “Mercedes C-230” մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ս. Տարոնցու նրբանցքի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, այնուհետեւ բախվել էլեկտրասյանը: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: