Արթուր Աբրահամը շնորհավորել է հայ կանանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը կանանց միամսյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել.

«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք և աղջիկներ, շնորհավորում եմ ձեր միամսյակը և մաղթում եմ լավագույնը` ոչ միայն առաջիկա տոնական ամսվա, այլև ողջ տարվա ընթացքում:

Թող ձեր աչքերը փայլեն երջանկությունից, լինեք գնահատված, սիրված եւ մեծարված, զգաք մայրության ու գեղեցկության բերկրանքը եւ դրանով լույս տաք կյանքին, աշխարհին, գոյությանը: Ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայեք ձեր ընտանիքների բարօրությանը և մեր հայրենիքի զարթոնքին:

Դուք գեղեցիկ եք, բարի եւ ուժեղ: Աշխարհի բոլոր քնքուշ բառերն ու ծաղիկները ձեզ են պատկանում…

Սիրով և հարգանքով` Արթուր Աբրահամ»:




Լրահոս