
Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) աշխատակազմը տարածել է հայտարարություն, որում տեղեկացնում է, որ ՄԻՊ աշխատակազմը պատրաստ է աջակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին:
Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.
“Պաշտպանի աշխատակազմը աջակցելու է 2012թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ Եվրոպական միության ֆինանսավորմամբ հիմնված Պաշտպանի աշխատակազմի մարզային գրասենյակները պատրաստ են լինելու արձագանքել յուրաքանչյուր ահազանգի և ցուցաբերել համապատասխան իրավական օժանդակություն։ Մշտապես գործում է նաև շուրջօրյա 116 արագ արձագանքման հեռախոսահամարը, որով քաղաքացիները անվճար կարող են դիմել Պաշտպանի միջամտությանը։
Չնայած ԵՄ/ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող այս ծրագիրը նախատեսված էր միայն խորհրդարանական և նախագահական ընտրությունների համար, սակայն, հաշվի առնելով ծրագրի հաջողությունը և կուտակած փորձը, ինչպես նաև ունենալով պահանջվելիք ռեսուրսները՝ Պաշտպանի աշխատակազմը պատրաստ է աջակցել քաղաքացիներին նաև ՏԻՄ ընտրությունների ժամանակ”։