
Քիչ առաջ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին տեղեկացրել է, որ հայտնաբերել են ռուսական սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դիակը:
Դատախազը հայտնել է որ դին գտել են Գյումրի-Մայիսյան ճանապարհահատվածին գտնվող սուպերմարկետի հետնամասում՝ կախված վիճակում: Հիշեցնենք, որ Արթուր Աֆյանը անհետացել էր փետրվարի 21-ի գիշերը, այդ օրը գիշերը ժամը 1.30 սահմաններում վերջին անգամ խոսել էր հայրական տանը՝ Մարմաշեն գյուղում գտնվող իր կնոջ հետ, դրանից հետո հեռախոսը անհասանելի էր դարձել:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: