
Հայտնի երգչուհի եւ դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը վաճառքի է հանել Մայամիի իր շքեղ առանձնատունը: Նա մտադիր է այն վաճառել 40 մլն դոլարով:
Լողափնյա առանձնատունը համարվում է Մայամիի ամենաթանկ առանձնատներից մեկը: Այն ունի 7 ննջասենյակ, 11 սանհանգույց, ավտոտնակ՝ 3 մեքենայի համար, շքեղ լողավազան՝ Բիսքեյնի ծովածոցի տեսքով: 2004-ին առանձնատունը գնահատվում էր 14 մլն դոլար: