ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ալբանի քաղաքում Migos ռեփ խմբի համերգի ժամանակ հրմշտոց ու անկարգություններ են սկսվել, որոնց հետևանքով դանակահարվել է 6 մարդ:
Ինչպես գրում է TMZ-ն, Ալբանի քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ անկարգությունների ժամանակ կատարվել է մեկ գողություն, իսկ դանակահարություններից մի քանիսը կատարվել են համերգի ժամանակ, մյուսները՝ համերգից հետո:
Տուժած բոլոր անձինք տեղափոխվել են հիվանդանոց: Տուժածները կյանքի համար վտանգավոր վնասվածքներ չեն ստացել: