Չեչնիայում զոհվել է Նեմցովի սպանության մեջ կասկածվողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում մահացել է ռուս ընդդիմադիր պատգամավոր Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողը. հայտնում է korrespondent-ը։

Ըստ իրավապահ մարմիններում եղած աղբյուրի` շաբաթ օրը` երեկոյան, Գրոզնիում ձերբակալել են տղամարդու, ով դիմադրություն է ցույց տվել ոստիկանության աշխատակիցներին: Նա նաև ոստիկանության ուղղությամբ նռնակ է նետել, ինչի հետևանքով տուժել է միայն ինքը. նա տեղում մահացել է:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում: Նրա սպանության մեջ ներգրավվածության կասկածանքով  արդեն 3 մարդ է ձերբակալվել։




Լրահոս