Փարիզում հարգվեց Հայոց ցեղասպանության կին զոհերի հիշատակը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն գրել էր, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն որոշել էր Կանանց միջազգային օրը քաղաքի կենտրոնում գտնվող, Կոմիտասի արձանին հարող այգում վարդեր տնկել` ի հիշատակ 1915-ին Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայ մայրերի և քույրերի:

Armlur.am-ի թղթակիցը Ֆրանսիայի մայրաքաղաքից հայտնում է, որ Փարիզում այսօր կայացել է միջոցառում, որի ժամանակ Ա. Իդալգոն ելույթ է ունեցել, ապա, նշվածի համաձայն, տնկել վարդեր` նման կերպ հարգելով Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված հայ կանանց հիշատակը: Բացվել է նաև ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար:

paris

paris2

paris3

ppp




Լրահոս