
Այսօր ժամը 16.00-ին Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վարդավառի լիճն է ընկել մոտ 10 տարեկան երեխա, ում փրկելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: ԱԻՆ-ից հայտնեցին, որ երեխային փրկել չի հաջողվել: