
“Անգլիայի հյուսիսում հայտնվել է պառկած կնոջ հսկայական լանդշաֆտային քանդակը, որի հեղինական է Չարլզ Ջենքսը”,- գրում է The Press Association-ը: Այս արվեստի գործը, որի երկարությունը մոտ 400 մ է, աշխարհում մարդու ամենամեծ քանդակն է: “Նորտումբերլանդիա” անունը կրող քանդակը ստեղծվել է Շոտտոն գյուղից ոչ հեռու քարերից, հողից եւ լեռնային ապարներից: Այա քանդակի ստեղծման համար օգտագործվել է մոտ կես մլն տոննա խարամ: Քանդակին տեղի բնակիչները ոչ միանշանակ են արձագանքել։ Նրանք այն “գեր անզգամ” են անվանել, նախագծի հեղինակներին մեղադրել են կանանց նկատմամբ խտրականության մեջ: