
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է «Ռայո Վալեկանո»-ի դեմ տարած հաղթանակի մասին:
«Յուրաքանչյուր հաղթանակ դժվարությամբ է տրվում: Սուարեսն այսօր հիանալի հանդիպում անցկացրեց: Կարող եմ ասել, որ նա և Ռակիտիչը հիանալի են համապատասխանում «Բարսելոնա»-ին:
Չավին և Ինիեստան նույնպես փայլեցին: Կարելի է ասել, որ մենք սկսել ենք առաջընթաց գրանցել»,- հայտարարեց իսպանացի մասնագետը:
Նշենք, որ Պրիմերայի 26-րդ տուրից հետո «Բարսելոնա»-ն 6:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալյեկանո»-ին և, շրջանցելով Մադրիդի «Ռեալ»-ին, գլխավորեց մրցաշարային աղյուսակը: